ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Վեց մեքենա դուրս են բերվել ձնաբքից

Վեց մեքենա դուրս են բերվել ձնաբքից
17.01.2013 | 14:13

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 17-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, միջպետական նշանակության Մ-3 Տաշիր-Գոգավան- Վրաստանի սահման 180-183 կմ-ում 6 մեքենաներ մնացել են բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ճանապարհը սպասարկող «Տաշիր» ՃՇՇ ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան:
Բուքը դեռ շարունակվում է, ճանապարհը դժվարանցանելի է, սակայն ճանապարհի մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ